
Աղբյուրներ՝ երթուղիները՝ Yandex Maps, հեռավորությունը՝ OpenStreetMap։
Վաճառք$87,00047 m² · 2 սենյակ
Վաճառվում է 1-ը 2 սենյակ դարձրած բնակարան Նորաշենում։Պանուհանները փոխված են, առկա է ապրելու համար բոլոր պայմանները։ Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարին։
Վաճառք$350,00057 m² · 2 սենյակ
-Մակերես՝ 57 քմ Հարկ՝ 9 2 սենյակ ,Վաճառվում է հարմարավետ 2 սենյականոց բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայում գտնվող նորակառույց շենքում։57 քմ մակերեսը հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել բնակելի տարածքը՝ առանձնացնելով հանգստի և հյուրասենյակի գոտիները։ Հիանալի տարբերակ է ինչպես բնակության, այնպես էլ ներդրումային նպատակներով ձեռք բերելու համար։ Հարմար դիրք՝ քաղաքի կենտրոնին մոտ, զարգացած ենթակառուցվածքով և անհրաժեշտ ծառայությունների հասանելիությամբ։ Լրացուցիչ տեղեկությունների և բնակարանը դիտելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։
Վաճառք$240,00083 m² · 3 սենյակ
Վաճառվում է3 սենյականոց բնակարան Կիևյան փողոցում ։Բնակարանը կապիտալ վերանորոգված է ,համալրված անհրաժեշտ գույք և տեխնիկայով։ Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարին։
Վաճառք$285,00064 m² · 2 սենյակ
Վաճառվում է բացառիկ 3-սենյականոց բնակարան Երևանի Կենտրոնում՝ Վերին Անտառային փողոց։ Բնակարանը 64 քմ է, գտնվում է նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում և ամբողջությամբ չբնակեցված է։ Այն առանձնանում է բարձրակարգ դիզայներական վերանորոգմամբ, նրբաճաշակ ինտերիերով և բացառիկ ուշադրությամբ՝ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Ինտերիերը մշակված է փարիզյան ոճով՝ դասական ու ժամանակակից լուծումների ներդաշնակ համադրությամբ։ Առաստաղները զարդարված են դեկորատիվ անկյունային տարրերով, պատերը՝ նուրբ միագույն երանգով, իսկ խոհանոցը ձևավորված է իտալական ժամանակակից դիզայնով՝ Oak Casella & Dark Honey գունային համադրությամբ։ Ննջասենյակի կահույքը պատրաստված է պատվերով՝ ներկված MDF-ից և առանձնանում է յուրահատուկ դեկորատիվ լուծումներով։ Բնակարանում օգտագործվել են բարձրարժեք և որակյալ նյութեր, այդ թվում՝ իսպանական սալիկներ։ Տեղադրված է նոր, բարձրակարգ կենցաղային տեխնիկա և որակյալ կահույք։ Հատուկ ուշադրության է արժանի բնակարանի ինժեներական հագեցվածությունը․ առկա է ֆանկոյլային օդափոխության համակարգ, յուրաքանչյուր սենյակի համար առանձին օդափոխությամբ, ինչպես նաև տաք հատակ։ Պանորամային պատուհաններն ապահովում են բնական լուսավորության առատություն և գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաք, փողոց, բակ, այգի և Արարատ։ Շենքն ունի վերելակ, դոմոֆոն և ավարտական ակտ։ Բնակարանը գտնվում է Կասկադից քայլելու հեռավորության վրա՝ քաղաքի ամենահարմար և պահանջված հատվածներից մեկում։ Այս բնակարանը նախատեսված է այն գնորդի համար, ով փնտրում է ոչ թե պարզապես բնակարան, այլ պատրաստի, առանձնահատուկ և նրբաճաշակ տարածք՝ բարձրակարգ նյութերով, յուրահատուկ դիզայնով և Կենտրոնի լավագույն լոկացիաներից մեկում։