
Աղբյուրներ՝ երթուղիները՝ Yandex Maps, հեռավորությունը՝ OpenStreetMap։
Վաճառք$87,00047 m² · 2 սենյակ
Վաճառվում է 1-ը 2 սենյակ դարձրած բնակարան Նորաշենում։Պանուհանները փոխված են, առկա է ապրելու համար բոլոր պայմանները։ Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարին։
Վաճառք$230,00041 m² · 2 սենյակ
Վաճառվում է բացառիկ 2 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում՝ Ղազար Փարպեցու փողոցում՝ Թումանյան և Սարյան փողոցների հարակից հատվածում։ Բնակարանը 41 քմ է, գտնվում է նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Կատարված է բարձրակարգ դիզայներական վերանորոգում՝ մանրակրկիտ ընտրված նյութերով, ժամանակակից լուծումներով և յուրաքանչյուր քառակուսի մետրի առավել արդյունավետ օգտագործմամբ։ Բնակարանը վաճառվում է ամբողջական կահավորմամբ և անհրաժեշտ տեխնիկայով՝ պատրաստ անմիջապես բնակվելու կամ վարձակալության հանձնելու համար։ Առկա են՝ օդորակիչ սառնարան ներկառուցված սալօջախ սպասք լվացող մեքենա լվացքի մեքենա չորացնող մեքենա Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք, իսկ բնակարանի դիրքն ապահովում է կենտրոնական կյանքի բոլոր առավելությունները՝ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ և քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ քայլելու հեռավորության վրա։ Բնակարանը ներկայումս վարձակալված է ամսական $1,500-ով՝ երկարաժամկետ պայմանագրով, ինչը այն դարձնում է ոչ միայն հարմարավետ բնակության, այլև բարձր եկամտաբեր ներդրման գրավիչ տարբերակ։ Ղազար Փարպեցու փողոց 6-րդ հարկ 41 քմ Բարձրակարգ դիզայներական վերանորոգում Ամբողջությամբ կահավորված
Վաճառք$240,00083 m² · 3 սենյակ
Վաճառվում է3 սենյականոց բնակարան Կիևյան փողոցում ։Բնակարանը կապիտալ վերանորոգված է ,համալրված անհրաժեշտ գույք և տեխնիկայով։ Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարին։
Վաճառք$285,00064 m² · 2 սենյակ
Վաճառվում է բացառիկ 3-սենյականոց բնակարան Երևանի Կենտրոնում՝ Վերին Անտառային փողոց։ Բնակարանը 64 քմ է, գտնվում է նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում և ամբողջությամբ չբնակեցված է։ Այն առանձնանում է բարձրակարգ դիզայներական վերանորոգմամբ, նրբաճաշակ ինտերիերով և բացառիկ ուշադրությամբ՝ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Ինտերիերը մշակված է փարիզյան ոճով՝ դասական ու ժամանակակից լուծումների ներդաշնակ համադրությամբ։ Առաստաղները զարդարված են դեկորատիվ անկյունային տարրերով, պատերը՝ նուրբ միագույն երանգով, իսկ խոհանոցը ձևավորված է իտալական ժամանակակից դիզայնով՝ Oak Casella & Dark Honey գունային համադրությամբ։ Ննջասենյակի կահույքը պատրաստված է պատվերով՝ ներկված MDF-ից և առանձնանում է յուրահատուկ դեկորատիվ լուծումներով։ Բնակարանում օգտագործվել են բարձրարժեք և որակյալ նյութեր, այդ թվում՝ իսպանական սալիկներ։ Տեղադրված է նոր, բարձրակարգ կենցաղային տեխնիկա և որակյալ կահույք։ Հատուկ ուշադրության է արժանի բնակարանի ինժեներական հագեցվածությունը․ առկա է ֆանկոյլային օդափոխության համակարգ, յուրաքանչյուր սենյակի համար առանձին օդափոխությամբ, ինչպես նաև տաք հատակ։ Պանորամային պատուհաններն ապահովում են բնական լուսավորության առատություն և գեղեցիկ տեսարաններ դեպի քաղաք, փողոց, բակ, այգի և Արարատ։ Շենքն ունի վերելակ, դոմոֆոն և ավարտական ակտ։ Բնակարանը գտնվում է Կասկադից քայլելու հեռավորության վրա՝ քաղաքի ամենահարմար և պահանջված հատվածներից մեկում։ Այս բնակարանը նախատեսված է այն գնորդի համար, ով փնտրում է ոչ թե պարզապես բնակարան, այլ պատրաստի, առանձնահատուկ և նրբաճաշակ տարածք՝ բարձրակարգ նյութերով, յուրահատուկ դիզայնով և Կենտրոնի լավագույն լոկացիաներից մեկում։