
Աղբյուրներ՝ երթուղիները՝ Yandex Maps, հեռավորությունը՝ OpenStreetMap։
Ամսական$2,800 / ամիս120 m² · 3 սենյակ
Վարձակալությամբ է տրվում ժամանակակից, էլիտար գեղեցիկ դիզայնով, հարմարավետ բնակարան։ Բնակարանը հագեցած է բարձրակարգ տեխնիկայով և կահույքով։ Ամեն մի դետալ մտածված է հարմարավետ և բարեկեցիկ կյանքի համար։ Մանրամասներ՝ Dolby Atmos կինոթատրոն, ջեռուցման և հովացման սմարթ համակարգ, ջրամատակարարում, տեղադրված է ջրի ֆիլտրացման եռամակարդակ համակարգ, որը ապահովում է մաքուր խմելու ջուր, փափկացնում է կոշտ ջուրը, որն իր հերթին լավացնում է ջրի համը և կարգով բարձրացնում է ջրով աշխատող սարքելի երկարակյացությունը, տաք ջրի ռեցիլկուլացիոն համակարգի օգնությամբ ծորակը բացելուն պես տաք ջուր է գալիս։ Խոհանոցը հագեցած է թանկարժեք տեխնիկայով Bosch ընկերության արտադրած ինդուկցիոն սալօջախ, գազօջախ, օդահան, սպասք լվացող սարք, Samsung ընկերության արտադրության երկփեղկ սառնարան։ Խոհանոցում առկա է բառ իր աթոռներով, պատը և սեղանը գրանիտ բնական քարից։ Ամբողջ բնակարանը սալիկապատ է բարձորակ սալիկներով։ Սանհանգույցում առկա է LG ըներության արտադրած բարձրակարգ լվացքի մեքենա և չորանոց։ Սանհանգույցներում տեղադրված են Grohe ընկերության արտադրության ցնցուղներ և ծորակներ, մեծ սանհանգույցը ունի և լոգախցիկ, և ջակուզի։ Դրսի պատուհանները փոխված են։ Տեղարդված են պանորամային սլայդ էներգոէֆֆեկտիվ պատուհաններ, խոհանոցը հյուրասենյակից բաժանող "գառմոշկա" պատուհաններ, որոնք շատ հարմարավետ են դարձնում խոհանոցի օգտագործումը և թույլ չեն տալիս որ պատրաստելուց ուտելիքի հոտերը լցվեն ամբողջ տունը։ Մեծ հարմարավետ պատաշգամգ։ Առկա է 2 ծալվող սեղան, և մեկ ստացիոնար սեղան իր աթոռներով։ Բոլորը փայտ/երկաթ համադրությամբ։ Կարելի է տեղադրել փոքր լողավազան, որը կստանաք նվեր տունը գնելու դեպքում։ Առկա են ջեռուցող տեներ ավելի ցուրտ եղանակին պատշգամբը վայելելու համար։ Բացվում է շատ գեղեցիկ տեսարան, հատկապես մայրամուտները աննկարագրելի են։ Բնակարանը հագեցաված է բարձրակարգ կահույքով, ներկառուցված պահարաններով։ Հյուրասենյակում դրված է կաղնու փայտից և էպոսիդից սարքած շատ գեղեցիկ սեղան իր աթոռներով, ունի 2 բացվող բազմոց։ Երեխաների ննջասենյակը կահավորված է գեղեցիկ և ֆունկցիոնալ կահույքով։ Մեծ ննջասենյակում կա հանդերձասենյակ։ Տան բոլոր անկյունները ապահովված են թե անլար, թե լարային ցանցով։ Տեղադրված է անվտանգության համակարգ շարժման և ծուխի տվիչներով նաև տեղադրված է տեսահսկման համակարգ։
Ամսական$2,500 / ամիս195 m² · 4 սենյակ
Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան Կասկադի աստիճանների մոտ՝ Մոնումենտի հուշարձանի մոտ։ Նորակառույց շենքի 2-րդ հարկում է, ունի 3 լիարժեք ննջարան, 2 սանհանգույց, առանձին խոհանոց և 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը կապիտալ վերանորգված է, առկա են բոլոր անհրաժեշտ գույքն ու տեխնիկան՝ երկարաժամկետ վարձակալության համար։ Առկա է նաև պարկինգ՝ ներառված գնի մեջ։
ԱմսականAMD 1,100,000 / ամիս80 m² · 2 սենյակ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Կենտրոն/ Թումանյան փողոցում 80 քմ 1-ին գիծ Մուտքը առանձին փողոցից Նպատակահարմար է տարբեր գործունեության համար։ Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարով։
ԱմսականAMD 650,000 / ամիս80 m² · 3 սենյակ
Տրվում է երկարաժամկետ վարձակալության 3 սենյականոց բնակարան / տարածք / Տերյան փողոցում 5 հարկանի շենքի 1-ին հարկը և նկուղը միասին Գտնվում է կոսմետիկ մաքուր վիճակում Ապահովված կոմունալ հարմարություններով՝ գազ,ջեռուցման համակարգ Հարմար է և բնակարնի և գրասենյակային տարածք համար