ԱմսականAMD 5,000,000 / ամիս700 m²
Վարձակալության է առաջարկվում կոմերցիոն տարածք՝ Փարպեցի փողոցում, 700 ք.մ մակերեսով։
Տարածքը գտնվում է հարմար և ակտիվ հատվածում, որտեղ ապահովվում է ինչպես մեքենաների, այնպես էլ քայլորդների կայուն հոսք։ Շենքը ունի հարմար մուտքեր, լայն ճակատային հատված, ինչը թույլ է տալիս այն արդյունավետ օգտագործել տարբեր կոմերցիոն նպատակներով։
Տարածքը բաղկացած է ընդարձակ սրահներից, օժանդակ հատվածներից և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված մակերեսներից։ Բարձր առաստաղները ապահովում են օդափոխված ու բաց միջավայր, իսկ ընդհանուր մակերեսը թույլ է տալիս կազմակերպել ցանկացած տեսակ գործունեություն՝ սուպերմարկետ, ցուցասրահ, մարզավարժարան, ռեստորան և այլն։Տարածքը ներկա պահին գտնվում է վերանորոգման փուլում ։
Տարածքի մոտակայքում գտնվում են բնակելի և կոմերցիոն շենքեր, ինչը ապահովում է մշտական հաճախելիություն և տեսանելիություն։
Դիտման կամ հավելյալ հարցերի համար կարող եք կապ հաստատել։
Սիրով՝ Վայ Վի Էն Գրուպ։
- Օդորակիչ
- Wi-Fi
- Ջեռուցում
- Անվտանգություն
YVN REALTY